Մերկելը խոսել է իր ամենաբարդ փորձության մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր ղեկավարության տասը տարիների ամենաբարդ փորձությունը միգրացիոն ճգնաժամն է: Այս մասին նա պատմել է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ընդ որում Մերկելը ճիշտ է համարել այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են փախստականների խնդրի լուծման ուղղությամբ:
«Միգրացիոն ճգնաժամը իմ այս պաշտոնում գտնվելու տարիների ամենամեծ փորձությունն է : Բայց քանի դեռ ես կանցլեր եմ, լուծում եմ այն խնդիրները, որոնց բախվում է Գերմանիան: Լավագույն ճանապարհը հանգստություն պահպանելն է՝ Գերմանիայի շահերի գիտակցումով»,- Մերկելի խոսքերն է մեջբերել РИА Новости-ն:
