«Մերսեդես Բենց»-ը բախվել է գազատարի հենասյանը. Վարորդը հիվանդանոցում է
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել գազատարի հենասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա սթափության վիճակը պարզվում է:
