«Մերսեդես»-ը բախվել է «Օպել»-ին ու միաժամանակ վրաերթի ենթարկել 66-ամյա քաղաքացուն -
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, միաժամանակ վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Ռազմիկ Միքայելյանին:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Ռ.Միքայելյանը, ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
