«Մերսեդես»-ը կողաշրջվել է և բռնկվել
Դեկտեմբերի 7-ին` ժամը 22:53-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայք-էջից, պարզվել է, որ Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհի 98-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34MP776 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:15-ին, մարվել` 23:30-ին:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
