Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում 73-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել
Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում 73-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մետրոպոլիտեն ժամանած շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ էլ տղամարդը հանկարծամահ է եղել:
Տղամարդn ազգությամբ ռուս է, ՀՀ քաղաքացի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
