Մեղադրանք է առաջադրվել Արամ Մանուկյանի դեմ հարձակված կասկածյալին
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Սոսեի 2/2 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի բնակարանի շքամուտքում անհայտ անձը հարձակում էր իրականացրել նրա վրա, ինչից հետո մեղադրանք առաջադրվեց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի վարորդ Արշակ Սվազյան
