Մեղադրողը միջնորդեց սպանության մեջ մեղադրվող կնոջը դատապարտել 11 տարվա ազատազրկման
Սեռական հարաբերության առաջարկ կատարած տղամարդու սպանության գործով մեղադրող Ռաֆայել Երիցյանն այսօր միջնորդեց ամբաստանյալ, 42-ամյա Կարինեին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Մեղադրողը պնդեց մեղադրանքը, ըստ որի՝ 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում Կարինեն խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին՝ դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Ըստ մեղադրական եզրակացության, կինը վրդովվել է Կարենի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից:
մանրամասները`pastinfo.am-ում:
