Մեղավորները կպատժվեն. Արփինե Հովհաննիսյանը՝ Ջրառատի դեպքերի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այժմ հանդիպում է Նոր Նորք վարչական շրջանի ընտրողների հետ: Արդարադարադատության նախարար, պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանն, անդրադառնալով այսօր Ջրառատում տեղի ունեցած զինված
միջադեպին, հայտարարեց, որ անկապ այն բանից, թե ովքեր կամ որ քաղաքական ուժից են
կազմակերպիչները, մեղավորները կպատժվեն:
Հիշեցնենք, որ այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն տարածեց, որ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Մեր տեղեկություններով՝ միջադեպը մարտի 12-ին տեղի ունեցածի շարունակությունն է, որի արդյունքում դաշինքից տուժածներ կան։ Երեք հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որոնցից մեկը՝ անչափահաս, վերջինը կոտրվածքներ ունի։ Տուժածներից մեկը թե հրազենային վնասվածք ունի, թե դանակի կտրվածքներ, երրորդն էլ գլխի շրջանում կոտրվածքներ է ստացել։ Նրանցից երկուսը եղբայրներ են, մեկն էլ Լեռնիկ Երանոսյանն է:
Նախնական վարկածով՝ հարձակման կազմակերպիչները կրկին Ոստիկանության պետի տեղակալ Լյովա Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն են ու Ջրառատի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը, որը Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է։
