Մեղրի-Երևան ճանապարհին մեքենան ընկել է ձորը. վարորդը մահացել է
Ոստիկանության Սիսիանի բաժնում սեպտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին մի տղամարդ հաղորդում է տվել, որ որդին` 1989 թ. ծնված Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված որոնողական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.40-ին, Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի դիակը և նրա «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան` վթարված վիճակում: Պարզվել է, որ Ս. Դավթյանը վարելով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը սեպտեմբերի 19-ի ժամը 12.00-ից մինչև սեպտեմբերի 21-ի ժամը 08.40-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի-Երևան ճանապարհի 202-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել աջակողմյան ձորն ու տեղում մահացել: Կատարվում է քննություն:
