Մեզ պետք չեն զոհեր, մեզ խաղաղություն է պետք.VIDEO
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով
հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն ու հնարավոր սրմանը, նկատեց. «Ցավոք ամեն առավոտ լսում ենք որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը եւ կրակ է բացումխաղաղ բնակավայրերի ու խաղաղ բնակիչների ուղղությամբ: Դրանք կյանքի իրավունքի դեմ ոտնձգող միջազգային մակարդակի հանցագործություններ են, որ ենթակա են դատապարտման և պատժման միջազգային իրավունքի ողջ խստությամբ՝ առանց որևէ բացառության»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, պետք է բոլոր հնարավոր գործիքները կիրառվեն, որպեսզի Ադրբեջանը դուրս գա այն մտայնությունից, թե կարող է սահմանային լարվածություն առաջացնելով՝ խաթարել բանակցությունների ընթացքը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հետ բանակցելու այսօր ընդամենը մի բան կա՝ ամեն ինչ անել, որպեսզի հրադադարի ռեժիմի պահպանումը դառնա Ադրբեջանի համար կարեւորագույն եւ պատասխանատու գործընթաց:
Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում:
