ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ժամանակի, դժվար օրերի փորձություն անցած մեր ընկերների հետ այսօր գիրք էինք վաճառում
Անակնկալ զանգ տպարանից՝ Մհերի վերահրատարակած <Զգացմունքների պետություն> գիրքը պատրաստ է: Այն պիտի պատրաստ լիներ երկուշաբթի: Այդպիսով՝ վաճառեցինք երկու գրքերն էլ՝ և Մհերի ռուսերեն թարգմանությամբ Լեռ Կամսարի <Բանտիս օրագիրը>, և նրա <Զգացմունքների պետությունը>: Երկուշաբթի և երեքշաբթի նույն վայրում՝ Մաշտոցի պուրակում, ժամը 5-7-ը դարձյալ կվաճառենք երկու գրքերն էլ: Գումարային վաճառվեց մոտ 40 գիրք: <Բանտիս օրագրի> հասույթը դարձյալ կփոխանցվի վիրավոր զինծառայողներին: Դատավճռի վերանայման, արդար դատաքննության, Մհերին ազատություն վերադարձնելու իրավական մեխանիզմների գործունակության համար ստորագրեց մոտ 60 քաղաքացի: Նրանք այնքան դրական լիցքեր փոխանցեցին ինձ. հուզիչ էր մի քաղաքացու բերած մեծ անձրևանոցը, որ չթրջվենք հանկարծ, հուզիչ էին սիրող մարդու տնական գաթան, մանուշակագույն ու դեղին ձնծաղիկները, ջերմ խոսքերը...
