Մհեր Մկրտումյանի կնոջ առողջական վիճակը բավարար է
Երանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կնոջը` Գոհար Մկրտումյանի առողջական վիճակը բավարար է, նրան վիրահատել են,- այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց նա դեռ երկար ժամանակ կմնա հիվանդանոցում: Ոտքն ենք վիրահատել, կարծում ենք տեղաշարժման հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,-տեղեկացրեց Սահակյանը:
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հոկտեմբերի29-ին հիվանդանոցում մահացել է. «ուզում է դուրս գալ, տուն գնալ, բայց դեռ երկար ժամանակ կմնա հիվանդանոցում»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ամուսնու մահվան մասին դեռևս չեն տեղեկացրել: Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ:
