ՄՀՕՋ-ը կոչ է անում համահայկական «սպեցնազ»՝ հատուկ ջոկատ ստեղծել
«Հիմա լրիվ ուրիշ պատերազմ է գնում ե՛ւ զենքի, ե՛ւ հետախուզության, ե՛ւ պատերազմի տեսակետից: Այսօր օրինակ՝ կան հակասպայներական համակարգեր, որոնք որոշում են երկու կիլոմետրի վրա սնայպեր կա թե չկա եւ այլ ժամանակակից միջոցներ, Տակտիկան փոխվել է դիրքերում պաղկվել ու սպասել, որ գրադով քեզ վերացնեն, տենց բան հիմի չկա»,-այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ասաց ՄՀՕՋ-ի (Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) միության նախագահ Խորեն Կարապետյանը: ՄՀՕՋ-ի վետերանները մտավախություն ունեն, որ այս պատերազմը հնարավոր է չորս օրով չսահմանափակվի եւ վերածվի ավելի լուրջ պատերազմի, քանի որ Թուրքիային այն ձեռնտու է, եւ այդ մարտահրավերին մեր երկիրը պետք է պատրաստ լինի. «Հնարավոր է Նախիջեւանի կամ Հայաստանի մեկ այլ սահմանից հարձակում լինի, մենք պետք է միշտ պատրաստ լինենք»: ՄՀՕՋ-ն առաջարկում է համահայկական «Սպեցնազ»՝ հատուկ ջոկատ ստեղծել, որը կպաշտպանի թե՛ Հայաստանի սահմանները, եւ թե՛ անհրաժեշտության դեպքում մեր այն հայրենակիցների անվտանգությունը որտեղ որ նրանք կլինեն. «Պատմությունը ցույց է տվել, որ հարգում են նրան, ով ուժեղ է: Համահայկական «սպեցնազը» պարտադիր չէ, տեղակայվի Հայաստանում, կարող է կղզի գնել եւ այնտեղ լինել, բայց այն պետք է, այդ առաջարկը մեն վաղուց ենք արել եւ եթե մեզ լսերին մենք կկարողանայինք շատ լուրջ գործողություններ կատարել Սիրիայում ԻԳԻԼԻ դեմ՝ փրկելով մեր հայրենակիցներին»: Միության ղեկավարի խոսքերով, «Սլավյանսկիի» տղաները դասերից հետո ոչ թե տուն, այլ որոշել են ռազմի դաշտ մեկնել, սակայն նրանց բարեբախտաբար հետ են ուղարկել. «Մեր երեխաները որքան էլ հոգով ուժեղ են, բայց նրանք մարտական պատրաստվածություն չունեն: Պետք է մարտական հատուկ ստորաբաժանումներ ստեղծել եւ այն երեխաները, որոնք ուզում են տիրապետեն զենքին կրթել, պատրաստել»:
մանրամասները՝ aravot.am-ում:
