Մի չհրապարակված ելույթ, որ հրապարակումը համարեցի պարտադիր
Ադրբեջանը կարծես լավ չի հասկանում ում հետ գործ ունի: Իլհամ Ալիևը հայերի հոգեբանության մասին կարծես մտածում է իր արքունիքի մարդկանց հոգեբանությունը աչքի առաջ ունենալով: Ու այդ խելքով էլ անում է մի հիմարությունը մյուսի հետևից:
Հայտարարել, որ կթիրախավորենք Ստեփանակերտը, ապուշություն է ձեր կողմից, պարոն Իլհամ Ալիև: Դուք հայերին լավ չգիտեք կարծես: Արցախի պաշտպանության բանակը արդեն հայտարարեց նման դեպքում ասիմետրիկ հարվածների մասին, եթե չեք հասկանում ասիմետրիկ ասելով ինչ նկատի ունեն, հարցրեք շրջապատում, մեկը կգտնվի, որ կբացատրի:
Ուզում էիք վախեցնե՞լ: Ծիծաղելի եք, պարոն Ալիև: Կրկնում եմ՝ դուք հայերին լավ չգիտեք:
Վերջում ասեմ հետևյալը: Ես, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանս, կնոջս, 4 դուստրերիս և որդուս հետ հենց այսօր տեղափոխվում եմ Ստեփանակերտ պապական տունս: Հաջորդ ուղերձս Ադրբեջանի վայ-ղեկավարներին կլինի միջազգային մամուլի էջերում Ստեփանակերտի հրապարակից:
---------------
Աշխատանքային ծանր օրվա ավարտին, ԱԺ բաց ու փակ նիստերից հետո, Tevan J. Poghosyanի սենյակում էի, մի կարևոր հարց էինք քննարկում։ Աչքս ընկավ սեղանին դրված մի թղթի։ Առաջին բառը՝ Ադրբեջան կարդալուց հետո չդիմացա գայթակղությանն ու խնդրեցի Թևանին, որ տա կարդամ։ Կարդացի․․․ հարցերցի՝ իսկ ինչո՞ւ սա չհրապարակեցիր նիսում։ Պատասխանեց՝ չհասցրեցի։ Համոզեցի վերցնել այն ու ինքս հրապարակել․․․ Չէի կարող չհրապարակել․․․
