1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մի պաշտոնյա-զինվորը փոխանակավում է մեկ ուրիշով...

«Վրացական երազանքն» ու Նոր տարվա մանդարինը

«Վրացական երազանքը» կարծես թե ճեղք է տվել: Վրաստանի իշխանական կոալիցիան, որի կնքահայրն է ռուսական կողմնորաշում ունեցող միլիարդատեր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, օրերս լավ «թեթևացավ», ազատվելով արևմտամետ ժողովրդավարներից:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ներկայիս վարչապետ ու Իվանիշվիլու քաղաքական դրածո Իրակլի Գարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացրեց «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիային: Պաշտպանության նախարարը, ում մեղադրում են իր գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների դեմ գործերն իբր քաղաքականացնելու մեջ, իր հերթին մեղադրում է վարչապետին՝ եվրաինտեգրման և ժողովրդավարացման ուղուց նահանջելու հարցում:
Ի նշան բողոքի Ալասանիայի հեռացման դեմ, կառավարոթյունը լքեցին նաև նրա կուսակիցները՝ եվրաինտեգրման նախարար Ալեքսի Պատրիաշվիլին և արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Աշնանային «նախարարաթափը», բնկանաբար, «անհանգստացրեց» արևմտյան գործընկերներին, որոնք, այս ամենի ետևում նշմարելով «Մոսկվայի ձեռքը», ի դեմս Ջեյն Փսակիի իրենց վրդովմունքն արտահայտեցին դատական համակարգը քաղաքական նպատակներով օգտագործելու և արևմտյան արժեքները դավաճանելու՝ Վրաստանի պահվածքի դեմ:
Այս քաղաքական շիլան եփվելու պահին Արևմուտքում գտնվող նախագահ Գեորգի Մարգվիլաշվիլին, որին վերլուծաբանները անգլիական թագուհի են համարում, անսպասելի կերպով իր ձայնը բարձրացրեց, հայտարարելով, թե այս իրավիճակը սպառնալիք է ստեղծում Վրաստանի եվրաինտեգրմանը:

Նահագահը հայտարարեց նաև, որ երկիրը պետք է կառավարվի «ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ թե կուլիսներից», թափանցիկ ակնարկ նետելով իբր իշխանությունից հեռացած, բայց իրականում՝ Վրաստանի քաղաքական դաշտը վերահսկող Իվանիշվիլու բախչան:
Եթե այս ամենին գումարենք նաև նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլու ՝ մեծ քաղաքականություն վերադառնալու նկրտումները, որի գլխավորած «Ազգային միասնությունը» մեծ հանրահավաք է նախաձեռնում նոյեմբերի 15-ին Թբիլիսիի կենտրոնում, և այն հանգամանքը, որ դրան խոստացել են միանալ նաև Ալասանիայի «Ազատ դեմոկրատները», ապա իրավիճակը բավականին անկյանխատեսելի է դառնում:
Այն, որ հարևանի տանը կռիվ է ընկել, գուցե մեզ չի վերաբերվում, սակայն դրա հետևանքները չեն կարող անմիջականորեն ջանդրադառնալ Հայաստանի վրա, որի համար Վրաստանը, ցավոք, շարունակում է մնալ մեծ աշխարհի հետ մեզ կապող միակ ճանապարհը:
Հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենան Վրաստանն իր ազդեցության ոլորտում պահելու Ռուսաստանի ճիգերը: Եթե անգամ ենթադրենք, որ վրացիները համակերպվել են Աբխազիայի և Օսիայի փաստացի կորստի հետ, դժվար է պատկերացնել, որ այդ հպարտ ժողովուրդը կարողացել է մարսել օգոստոսյան պարտությունը: Ի վերջո, «վարդերի հեղափոխությունը» իրականություն դարձավ ոչ այքան Սահակաշվիլու, որքան այդ երկրի բնակչության ջանքերով, որն, ի դեպ, դեռ խորհրդային տարիներից համառորեն չէր «կարողանում» ռուսերեն խոսել, սակայն հեշտությամբ սերտեց անգլերենը:

Այնպես որ, այդ երկրի եվրաինտեգրումն ու նատոյացումը ցանկացած իշխանությունների դեպքում բավականին իրատեսական են թվում: Իսկ թե ինչպես դա կարող է անդրադառնալ եվրասիական ճանապարհը բռնած Հայաստանի վրա, դժվար չէ կռահել:
Իվանիշվիլու սցենարով զարգացումների դեպքում էլ, կարծես, մեր երկիրն առանձնապես չի շահում: Վրաստանի ներկայիս իշխանությունները չեն էլ թաքցնում, որ աբխազական երկաթուղու գործարկումը հայերը կարող են միայն երազում տեսնել: Օրերս Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարեց, որ այդ նախագծի իրականացման խոչընդոտը Մոսկվան է, որը չի ցանկանում դիտարկել նախագիծն իբրև զուտ տնտեսական, և փորձում է Աբխազիան ներգրավել որպես քաղաքական կողմ: Մի խոսքով, էշ մի սատկի՝ գարուն կգա:
Ցանկացած դեպքում, Վրաստանը ԵՏՄ չի գնա, ասենք նրան ոչ ոք չի էլ հրավիրում: Այս պայմաններում ինչպիսի՞ հեռանկարներ են սպասում մեր երկրին: Գուցե օսկանյանական կոմլիմենտարությունից հրաժարված Հայաստանին կհաջողվի միջնորդի դեր ստանձնել արևմտյան և արևելյան մոդելների միջև: Նույն Զաքարեաշվիլին, օրինակ, պնդում է, որ Վրաստանի ու Հայաստանի կապերի միջոցով կարող է համագործակցություն ծավալվել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Շատ գեղեցիկ է հնչում՝ բայց միայն այդքանը:

Այս բոլորը հարցեր են, որոնց պատասխանը մեզանում ոչ ոք չի էլ փնտրում: Մենք չենք էլ պատկերացնում, որ մեր շուրջը կատարվող իրադարձությունները կարելի է կանխատեսել և փորձել նախապատրաստվել հնարավոր զարգացումներին: Մեր պաշտոնական և ոչ պաշտոնական ատյանները որևէ կերպ չեն արձագանքել սահմանակից երկրի իրադարձություններին:Փոխարենը իշխանությունները հանճարեղ շախմատային քայլեր են անում, մի պաշտոնյա-զինվորին փոխանակելով մեկ ուրիշով, ժողովուրդն էլ մի կերպ իր յուղով տապակվում է: Դե իսկ հարևան Վրաստանի հետ հարաբերությունների հեռանկարները սահմանափակվում են այտեղիվ ձմեռային ավտոդողեր և Նոր տարվա մանդարին բերելու երազանքներով: Որոնք կարող և իրականանալ: Առայժմ դեռ կարող են...


Կարապետ  Մարգարյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan