Մի փոքր բարություն․․․սահմանին կանգնած մեր հայ զինվորին
Այս օրերին բոլորս պատրաստվում ենք Ամանորի և Սուրբ Ծնունդի տոններին։ Գեղեցիկ զարդարում ենք մեր բնակարաններն ու աշխատավայրը, քիչ-քիչ սկսել ենք նաև գնումներ կատարել՝ նոր հագուստ, նվերներ ինչպես նաև ամանորյա սեղանի համար բազմատեսակ սննդամթերք։
Եկեք բոլորս միավորվենք և նվերներ պատրաստենք սահմանամերձ շրջաններում իրենց հայրենիքի պարտքը կատարող մեր հայ զինվորների համար։ Չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մեր հայրենիքի սահմանը ամուր է ու պաշտպանված, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մենք հանգիստ , ապահով ու խաղաղ ենք քնում։
Նվերները կարող են լինել ըստ Ձեր ցանկության․․․ կլինի դա տաք ներքնաշորեր,տաք գուլպաներ, հիգենայի պարագաններ, քաղցրավենիք,հյութեր, մրգեր․․․այն ամենը, ինչ կգտնեք, որ անհրաժեշտ է մեր զինվորներին։
Սպասում եմ Ձեր բոլորի արձագանքին։ Հյուսով եմ, որ այն չի ուշանա։
Նվերները պետք է պատրաստենք մինչև դեկտեմբերի 25-ը։
Մանրամասների համար կարող եք զանգարհարել 094284994 կամ091920707
Նախաձեռնության հեղինակ՝ Էմմի Մանուկյան
