Մի քանի ահազանգ մեկ օրում. տներում օձեր կան
Barometer.am-ը գրում է.
Երեկ, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 13 տանը օձ է նկատվել, օձին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է Ա. Հ.-ի տան հյուրասենյակից բռնել "գյուրզա" տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Երեկ, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դոդոխյան փողոցի թիվ 36 տան արտաքին պատին ամրացված խողովակում նկատվել է օձ. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են "սահնօձ" տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
