1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մի քանի տան պատանդ Հայաստանը.

«Քաղաքականությունը երբեք չի մտել մեր տուն: Աշխատանքն ու քաղաքականությունը հայրս միշտ թողել է դրսում, և մտնելով տուն՝ նա դադարել է լինել քաղաքական գործիչ, ԱԺ նախագահ, վարչապետ և այլն»,- ասում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքապետ որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով մի քանի շաբաթ առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ:

Հովիկ Աբրահամյանի քաղաքապետ որդին կամա, թե ակամա, գուցե ինքն էլ լիարժեք չգիտակցելով խորությունը, շոշափում է Հայաստանի իրավիճակի, Հայաստանի կառավարող խավի, իշխող համակարգի համար կարևորագույն մի խնդիր: Քաղաքականությունն ու պաշտոնը տան շեմից դուրս թողնելու, ներս չբերելու հայտարարություն կանեն, թերևս առանց բացառության, բոլոր պաշտոնյաները: Դա նրանց աշխարհայացքի, աշխարհընկալման տրամաբանական շարունակությունն է, և ըստ այդմ՝ նրանց թվում է, որ այդպիսով դրսևորում են որոշակի առաքինություն: Իրականում այդտեղ թաքնված է Հայաստանի իշխող համակարգի արատների հենասյուներից, անկյունաքարային գործոններից մեկը:

Ենթագիտակցորեն, քաղաքականությունն ու պաշտոնը թողնելով տան շեմից դուրս, Հայաստանի իշխանական համակարգի ներկայացուցիչները խոստովանում են, որ իրենց վարած քաղաքականությունը, իրենց իրականացրած պաշտոնեական գործունեությունը «տուն տանելու բան» չէ: Նրանք իրենց տները պաշտպանում են այդ գործունեությունից, այդ գործունեության, իրենց վարած քաղաքականության հետևանքներից:

Այդ հետևանքները մտնում են շարքային քաղաքացիների տուն: Օրինակ՝ մտնում են ավելի քան 30 տոկոս աղքատների տուն, մտնում են իրավազուրկների տուն, որոնք Հայաստանում ենթարկվում են տարբեր անիրավ գործողությունների:

Մտնում են այն փոքր և միջին ձեռնարկատերերի տուն, որոնք չունեն իշխանական տանիքներ, որոնք չունեն ազդեցիկ պաշտոնյա հովանավորներ, հայրեր, մայրեր, հորեղբայրներ ու քեռիներ, ինչի արդյունքում չնայած իրենց ունեցած տաղանդին, այնուամենայնիվ ոչ թե հաջողակ, այլ մի կերպ գոյատևող գործարարներ են: Իսկ հաջողակ գործարարներ են նրանք, ում տուն Հայաստանի պաշտոնյաների քաղաքականությունը չի մտնում՝ մնում է շեմին, դրսում:

Սա մշակութային, քաղաքակրթական, արժեհամակարգային լրջագույն խնդիր է, որը վկայում է Հայաստանի «թարս աճած խիյարը»՝ ինչպես կասեր համակարգի գլխին կանգնած Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ քաղաքականությունն ու պաշտոնը առաջին հերթին պետք է մտնեն հենց դրանով զբաղվողի տուն: Այդ դեպքում միգուցե հայաստանյան իշխանական ամբողջ վերնախավը ստիպված կլինի հրաժարվել «ինչ անում ենք՝ երեխեքի համար ենք անում» կամ «դե տուն ենք պահում» ինքնարդարացումներից, որոնք ճյուղավորվում են կառավարման ամբողջ համակարգով՝ վերից վար: Տանն էլ պետք է պահանջեն պաշտոնյայի քաղաքականությունն ու պաշտոնը, պահանջեն հաշվետվություն դրա համար, որպեսզի պաշտոնյան իր քաղաքական վարքի, հանրային վարքի համար առաջին հերթին պատասխանատու լինի իր տան առաջ, հարազատների առաջ, թոռնիկների առաջ, որպեսզի որևէ քայլ անելիս մշտապես գիտենա, որ տուն վերադառնալիս այդ քայլը չի թողնելու տան շեմից դուրս և ներս մտնի այնպես՝ կարծես ոչինչ չի եղել: Որպեսզի միշտ հիշի, որ տանը պետք է հաշվետու լինի իր արածի ու չարածի համար: Եվ որպեսզի տանն էլ նրանից որևէ բան պահանջելուց առաջ միշտ հիշեն, որ իրենք պատասխանատու են այդ պահանջի կատարման ձևի համար, բովանդակության համար, օրինականության համար: Որպեսզի պաշտոնյաների տներում աչք չփակեն այն ամենի վրա, ինչ նա անում է դրսում, և նրա չափումը սկսեն տան շեմից ներս՝ չհետաքրքրվելով, թե ինչ է նա թողել տան շեմից դուրս:

մանրամասները` 1in.am-ում: 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan