«Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարին: ԱԺ նիստերի դահլիճում, երբ պատգամավորները գրանցվեցին և պատրաստվում էին անցնել երեկ ընդհատված նախագծի քննարկմանը, տեղից խոսեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Մի րոպե բան ա, հելնենք-կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց նա` դիմելով Գալուստ Սահակյանին:
Խորհրդարանի ղեկավարն էլ նշեց, որ իրենք այդ արարողությունն արել են խորհրդարանի բակում, ինքն ամենաշահագրգիռն է այդ հարցում, և եթե կա ցանկություն, կարող են կանգնել և հարգել զոհերի հիշատակը:
