ՄԻ ՏԵՍԱԿ ԶԶՎԵԼԻ ԵՔ...
Երբ լրատվական դաշտում գերակա է լինում միջակությունն ու տգիտությունը, ամեն ինչ անցնում է թույլատրելիի սահմանները: Լրատվական ոլորտում <պատերազմներ> միշտ են լինում եւ ես դա բնական եմ համարում, սակայն ցավում եմ, որ դրանք հաճախ անցնում են այլ դաշտ՝ վերածվելով անձնական թշնամանքի.... հիմա խոսեմ ավելի կոնկրետ: Արդեն երկու օր է, ինչ լրատվական տարբեր խմբերում է հայտնվում հայտնի լրագրող Գայանե Զարգարյանի լուսանկարը, ինչ-որ ապուշ գրությամբ: Պետք է նշեմ, որ լուսանկարը վերցրել են առանց Գ. Զարգարյանի թույլտվության եւ համաձայնության: Ֆեյք էջով լուսանկարը տարածելով ինչ-որ անձ, ում հավանաբար սարսափելի կերպով դուր չեն եկել լրագրողական ինչ-որ մոտեցումներ, փորձում է վարկաբեկել ու ցեխ շպրտել Fnews.am կայքի պատասխանատուի վրա: Ժամանակին աշխատելով տվյալ լրատվականում ու անձամբ շփվելով Գայանե Զարգարյաի հետ կարող եմ վստահեցնել ու պնդել, որ նա հայաստանյան լրատվական դաշտի կոլորիտային դեմքերից է, ով միշտ աչքի է ընկել ու ընկնում ոչ միայն իր սուր մտքով, այլեւ իսկական լրագրողին բնորոշ խիզախությամբ եւ ծանրակշիռ պահվածքով:
Ինչ վերաբերվում է Ճ կլասսի մեջ մշտապես հանդես եկող որոշ թափթփուկների, ապա ասեմ, որ, <տիկնայք>, դուք անտանելի եք ձեր անբարո դրսեորումներով ու մոտեցումներով: Գոնե խիզախություն ունեցեք <պատերազմելուց> սեփական դեմքով հանդես եկեք, ու արժանի հակահարված ստացեք, թե չէ տենց մանր մունր ձեւաչափերը եւս մեկ անգամ ապացուցում են, ձեր տուզիկությունը....հուսով եմ, այսուհետ քայլեր անելուց առաջ խորհուրդ կհրավիրեք մի լավ կքննարկեք, այլապես կրկին ու նորից կհայտնվեք ծիծաղելի իրավիճակի մեջ, չէ որ ձեզ ու ձեր տեսակը բոլորն են ճանաչում....
