«Միասեռականների տարածումը մոլորակի պատասխանն է մեզ». Կարինե Դանիելյան
Shabat.am-ը գրում է. «Միասեռականների տարածումը մոլորակի պատասխանն է մեզ. մենք պատժում ենք բնությանը, բնությունն էլ իր հերթին պատժում է մարդկությանը», –ասւմ է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով էկոհամակարգի խախտման խնդիրներին. «Ամենաառաջին խնդիրը հանքարդյունաբերությունն է, իհարկե դա միայն մեր մեղքը չէ, դա նաև դրսի ուժերի աշխատանքն է՝ ֆինանսական ինստիտուտների, որ մենք հետինդուստրիալ զարգացումից իջանք նախաինդուստրիալ զարգացման»։
Բնապահպանը խոսել է վտանգված բնության ու դրա հետևանքների մասին. հումքը հանում ենք ու տալիս ենք ուրիշին, անգամ չենք էլ վերամշակում. «Ստացվում է, որ ընդերքը քանդում ենք»։
Կարինե Դանիելյանը նաև նշել է, որ այո, դրա համար այսօր ստեղծվել են օրենսդրական բարենպաստ պայմաններ, ինչի շնորհիվ մարդիկ Հայաստանում հարստանում են. «Եվ դրսից եկած կամպանյաների համար ուղղակի կլոունադա է սա, և դրա համար է, որ բոլորը ձգտում են գալ էստեղ։ Ներսում էլ օլիգարխների համար է շատ լավ. «Հանքերը համատեղ բացում են՝ մի մասը քեզ, մյուս մասը՝ քեզ, արագ հարստանալու միջոց է»։
