1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Միասին նոր նվաճումներ ենք արձանագրելու.PHOTO

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին տարեդարձին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՀ ԶՈԻ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետԿամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի խորհրդի անդամներ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի պետ, փոխգնդապետ Սահակ Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատակիցներ, զինվորական բժիշկներ:
Բացման խոսքում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը, կարևորելով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության դերը ռազմաբժշկական ծառայության համակարգում, հորդորեց ներկաներին տրամադրվել գործնական ու կառուցողական զրույցի, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք իսկապես մտահոգիչ են և ունեն հրատապ լուծման կարիք, առաջարկեց ներկայացնել իրենց հուզող բոլոր հարցերը, ծավալել անկեղծ և մտերմիկ քննարկում, որի հիման վրա ստեղծել մեկ ընդհանրական զեկույց և ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Զինվորական բժիշկներին իր ողջույնի, շնորհավորանքի, երախտիքի խոսքն ասաց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը: Խոսելով մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նա նշեց.«Մեր հասարակական կազմակերպության թիվ մեկ առաքելությունը զինվորների առողջության համար հոգալն է, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրավասու ատյաններին իրազեկելը: Այսուհետ նույնպես մենք լինելու ենք զինվորների ու նրանց ծնողների կողքին, մեր դռները միշտ բաց են լինելու բոլորի առջև, մենք լսելու ենք յուրաքանչյուրին ու ջանալու ենք մեր հնարավորությունների չափով աջակցել նրանց խնդիրների լուծմանը»: Ապա շնորհավորելով ներկաներին հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ՝ Ռուզաննա Խաչատրյանը մաղթեց ձեռքբերումներով լի ու արդյունավետ աշխատանք՝ հիշեցնելով, որ մեզանից յուրաքանչյուրի համար ամենամեծ ձեռքբերումը առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունն է՝ որպես Հայրենիքի լինելության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք:

Կարճ ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունը էական քայլեր արեց ռազմաբժշկական կառույցը կատարելագործելու ուղղությամբ: Առաջին և թերևս ամենանշանակալի արդյունքը «Ռազմական բժշկության արդի հիմախնդիրները» միջազգային գիտաժողովն էր, որը ծավալներով, կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ աննախադեպ էր բանակի պատմության մեջ: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է ընդլայնել միջազգային շփումները, հնարավորություն տալ զինվորական բժիշկներին ավելի հաճախ շփվելու իրենց արտասահմանցի գործընկերների հետ, փոխայցելությունները դարձնել պարբերական և Հայաստանում կիրառել միջազգային բժշկական փորձն ու նորարարությունները: 

ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը ուրախությամբ նշեց . «Արդեն մեկ տարի է, ինչ գործում է բոլորիս հոգեհարազատ այս կազմակերպությունը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», որը մի գերագույն նպատակ է դրել իր առջև՝ բարձրացնել ռազմաբժշկական ծառայության որակը ՀՀ Զինված ուժերում և ապահովել նրա շարունակական զարգացումը, միաժամանակ ներկայացնել մեր խնդիրները պաշտպանական գերատեսչության ղեկավարին և փորձել հնարավորինս արագ և անաչառ գտնել դրանց լուծումներ»:
Ասոցիացիայի ընթացիկ գործունեության կարևոր ձեռքերբումներից է նաև ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած ժամկետային զինծառայողների առողջական և սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու ծրագիրը: Ծրագրի առաջին փուլը ներառում է առաջին կարգի հաշմանդամներին: Արդեն ուսումնասիրվել են նրանց անձնական գործերը, ճշտվել առաջնահերթությունները, յուրաքանչյուրի համար մշակվել է առանձին սոցիալական փաթեթ: Ծրագիրն արդեն մեկնարկել է և լինելու է շարունակական:

«Ռազմաբժշկական ծառայության որակի բարձրացման հարցում կարևոր նշանակություն ունի բարձրակարգ կրթության ապահովումը, հետագա վերապատրաստումները և, ինչու ոչ, նաև գիտական գործունեության ծավալումը աշխատանքային գործունեությանը զուգահեռ, իսկ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սրտացավ, բանիմաց խորհրդատու կարող է լինել այդ հարցում, քանի որ բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը լսելու և աջակցելու այն զինվորական բժիշկներին, որոնք իրենց գիտական խոսքն են ուզում ասել այս ասպարեզում,- նշեց ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը,- մյուս կողմից, անհրաժեշտ է կատարելագործել զինվորական բժիշկների ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև բարձրացնել մարտական պատրաստվածությունը: Մոտ ապագայում մենք փորձելու ենք կյանքի կոչել ևս մեկ կարևոր ծրագիր՝ սանհրահանգիչների պատրաստման դպրոցը» :

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, լսելով զինվորական բժիշկներին, կիսելով նրանց մտահոգությունները, ասաց.«Դուք բժիշկներ եք, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայոց բանակի զինվորին ու սպային, դուք մտավորականներ եք, որոնք այսօր իրավունք ունեն իրենց տեսակետը, դիրքորոշումը հայտնելու, իրենց իրավունքները պաշտպանելու և ցույց տալու, որ իրենք գործում են և իրենց աշխատանքով բանակի մարտունակությունն են ապահովում»: Ասոցիացիայի անդամները որոշեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին:

Էդիտա Մելքոնյան

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan