ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերն աճել են ոչ թե ազատազրկման վայրերում, այլ՝ ազատության մեջ
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Օրվա կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ փաստելով, որ ներկայում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ:
«ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ,- գրում է նախարարն ու հավելում,- թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա»:
Նշենք նաև, որ հիվանդ դատապարտյալների խմբում են ոչ միայն հայաստանցի, այլև՝ օտարերկրյա քաղաքացիներ:
Իսկ ՔԿՀ-ներից դուրս, ընդհակառանը՝ այս հիվանդությունը մեր երկրում աճի միտումներ է արձանագրել: Միայն այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 305 նոր դեպք:
1988 թվականից ի վեր, երբ մեր երկրում գրանցվեց վարակի առաջին դեպքը, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1924-ի:
Հիվանդացության տեմպերով առաջին տեղում Շիրակի մարզն է:
