Միայնակ մայրն ինքնասպանություն է գործել` կախվելով գազի խողովակից
Երեկ երեկոյան՝ ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը` կախված վիճակում:
Նախնական վարկածով՝ կինն ինքնասպանություն է գործել` վզակալով կախվելով գազի խողովակից:
Պարզվել է, որ կինը բնակվում է մոր և անչափահաս որդու հետ, ամուսնալուծված է:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են փորձաքննություններ ` երիտասարդ կնոջ ինքնասպանության պատճառները պարզելու համար:
