ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրությունը՝ որպես ԵԽ երկիմաստ քաղաքականության ցուցի՞չ
Փաստինֆոն գրում է. Արդեն կես տարի է, ինչ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր չունի, և, դատելով իրադարձությունների ընթացքից՝ մոտ ապագայում դժվար էլ թե ունենա:
Անցյալ տարի հոկտեմբերին բավական լարված ընթացող թեկնածուների ընտրության արդյունքում ի վերջո ընտրված եռյակի ցուցակը ԵԽ-ն մերժեց, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ կսկսվի նորից. Արդարադատության նախարարությունը կհայտարարի նոր մրցույցթ, կընտրվեն նոր 3 թեկնածուներ, և եթե ԵԽ-ում այս անգամ գոհ մնան մեր ընտրությունից, կարելի է հուսալ, որ Հայաստանը 2-3 ամսից վերջապես դատավոր կունենա:
Ի դեպ, մեր հարցին, թե երբ կհայտարարվի նոր մրցույթը, Արդարադատության նախարարությունից որևէ ժամկետ չնշեցին, բայց հավաստիացրեցին, որ այն առաջիկայում կհայտարարվի:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ինՀայաստանում հանկարծ հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուներից միայն երկուսին՝ Արայիկ Ղազարյանին ու Արմեն Հարությունյանին է խորհրդատվական խումբը համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների պահանջներին» բավարարող:
Իսկ միակ կին թեկնածուի՝ Նելիկ Հարությունյանի վերաբերյալ ԵԽ-ում հետևյալ կարծիքն էին հայտնել, թե նա չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
