Միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է վերացնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի օգնությամբ. Մերկել
Միգրացիոն ճգնաժամի պատճառները կարելի է չեզոքացնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլի հետ բանակցություններից հետո։
«Միայն ԱՄՆ-ի հետ միասին, իսկ ինչ վերաբերում է Սիրիային, ապա նաև Ռուսաստանի հետ, մենք կարող ենք պայքարել մարդկանց փախուստի պատճառների դեմ»,- նշել է կանցլերը։
