Միգրանտները լքում են Ռուսաստանը ռուբլու պատճառով
Աշխատանքային միգրանտները լքում են Ռուսաստանը ռուբլու անկման պատճառով: Նման որոշման վրա ազդել է նաև կառավարության որոշումը, որը ստիպում է նրանց հունվարի 1-ից անցնել ռուսաց լեզվի իմացության վճարովի թեստավորումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Միգրաննտների ֆեդերացիայի ղեկավար Մուհամմեդ Ամինը: Հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նրա խոսքով՝ նոր տարուց հետո միգրանտների ավելի քան 25%-ը մտադիր է տեղափոխվել Ռուսաստանից և աշխատել այլ երկրներում:
