Միջադեպ՝Վեդիի 18/13 ընտրատեղամասում
Քիչ առաջ, «Ազգային արժեքների պահպանման» ճակատ ՀԿ-ի նախագահ Սեւան Աղաջանյանը, ով Վեդիի 18/13 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի անդամ է, Fnews.am-ին տեղեկացրեց, որ վերը նշված ընտրատեղամասում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Աղաջանյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ երբ ինքը երկու րոպեով դուրս էր եկել ընտրատեղամասից, իր վստահված անձանցից մեկը՝ (ՕԵԿ-ական) Ռոման Դավթյանը դաշնակցական ներկայացուցիչներից մեկի ձեռքին միանգամից 4 քվեաթերթիկ է նկատել, ով փորձել է լցոնում կատարել: Սակայն մինչ այս պահը հանձնաժողովը դեպքի առթիվ արձանագրություն չի կազմել, բավականին լարված մթնոլորտ ստեղծելով նշված ընտրատեղամասում: Այս պահի դրությամբ հանձնաժողովի անդամները բանակցությունների միջոցով փորձում են հարթել միջադեպը:
