Միջադեպ Քասախում. Աներորդին բարկացել է ու վրաերթի ենթարկել փեսային
Օգոստոսի 14-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, հիշյալ տղամարդուն Քասախ գյուղի Ս.Ջալալյան փողոցի թիվ 14 շենքի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վրաերթի է ենթարկել աներորդին` իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն:
