Միջադեպ ռեստորանում՝ Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Ծաղկաձորում:
Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորանային համալիրում պատգամավորը որդու հետ խնջույքի է մասնակցել, որի ժամանակ գեներալի որդին ատրճանակը ձեռքին սկսել է պարել, ընթացքում էլ կրակոցներ է արձակել:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին տեղեկացել են իրավապահները և նույն օրը քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով:մանրամասն՝ այստեղ:
