Միջազգային աղմուկ՝ Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո
1in.am-ը գրում է.«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են:
Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած զինծառայողին երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով:
«Մենք դատապարտում ենք բռնության այս նոր պոռթկումը: Մենք կարծում ենք, որ ինչպես միշտ, ադրբեջանական իշխանությունն է պատասխանատու այս ամենի համար: Այս սադրանքը զրոյացնում է Ադրբեջանի պարտավորությունները: Մենք կարծում էինք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն կորդեգրի առավել իրատեսական և կառուցողական վարքագիծ: Ընդամենը մի քանի օր հետո խախտելով Ֆրանսիային տված խոտումը, ադրբեջանական իշխանությունը ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել տարածաշրջանում»,- նշել է ֆրանսիացի ԵԽ պատգամավոր, ՀԵԲ (www.eufoa.am ) Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոնը:
«Միջազգային բոլոր կազմակերպություններին պարզ է, որ ադրբեջանական վարչակազմը ձևավորել է տոտալիտար ռեժիմ՝ վախի, ստի և ճնշումների հիման վրա: Ուստի, այն նաև փորձում է չեզոքացնել տարարածաշրջանում ազատության և օրենքի գերակայության ցանկացած քայլ: Ադրբեջանը զուր ջանքեր է գործադրում սպառնալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների նրանց իրավունքին՝ խոցելով անզեն ուղղաթիռներ կամ սպանելով խաղաղ քաղաքացիներին, ինչպես պատահեց մի քանի շաբաթ առաջ: Հայտնում եմ իմ խորը ցավակցությունը ուղղաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին», – ավելացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
