Միջազգային հետախուզման մեջ գտնվող Հերքինազին Հայաստան տեղափոխեցին Դուբայ-Երևան չվերթի օդանավով
Հունիսի 22-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները համագործակցելով քրեական հետախուզության գլխավոր վարչության, «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ, հայտնաբերել եւ ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկել Դուբայ-Երեւան չվերթով Հայաստան ժամանող, հրազդանցի, 35-ամյա Հերքինազ Խաչատրյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նախորդ տարվա օգոստոսի 12-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը):
Հերքինազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
