1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Միջազգային մամուլը՝ Ստեփանակերտի առօրյա կյանքի,Բաքվի ու Երևանի միջև տեղեկատվական պատերազմի մասին

Միջազգային մամուլը՝ Ստեփանակերտի առօրյա կյանքի,Բաքվի ու Երևանի միջև տեղեկատվական պատերազմի մասին

Քառօրյա պատերազմը լուսաբանած The New York Times-ի թղթակից Էնդրյու Քրամերը առանձին հոդված է նվիրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին: Հաղորդում է «Ազատությունը»:

«Որպես կանոն, պատերազմի ազդեցությունը կրող հետխորհրդային չճանաչված տարածաշրջանների մայրաքաղաքները աչքի են ընկնում աղքատությամբ և անխնամ վիճակով: 50 հազար բնակիչ ունեցող Ստեփանակերտը, սակայն, անսպասելիորեն աշխույժ քաղաք է», — նշում է The New York Times-ի թղթակիցը: «Այս ամսվա սկզբին Ադրբեջանի հետ եռօրյա պատերազմի մեջ հայտնված այս քաղաքում ամենուր նկատելի են հարուստ սփյուռքի լուրջ ուշադրության և շռայլության դրսևորումները: Բլրի վրա վեր է խոյանում նոր հիվանդանոցի շենքը, քաղաք տանող ճանապարհը նոր է ասֆալտապատվել», — գրում է ամերիկացի լրագրողը՝ մանրամասնելով․ — ««Ղարաբաղին միջոցներ էր տրամադրում հանգուցյալ կալիֆորնիացի գործարար Քըրք Քըրքորյանը: Շվեյցարահայ մի գործարար «Ոսկե ձկնիկ» կոչվող ձկնաբուծարան է հիմնել, որտեղ թառափ են աճեցնում»: «Կալիֆորնիան և ևս վեց ամերիկյան նահանգներ ճանաչել են ինքնահռչակ հանրապետությունը: Դաշնային կառավարությունը, ինչպես նաև աշխարհի որևէ այլ կառավարություն, այդ քայլին չի դիմել», — գրում է The New York Times-ը:

«Ռուսական ներգրավվածության աստիճանը Լեռնային Ղարաբաղում կարծես աճում է», — պնդում է Financial Times-ի մոսկովյան թղթակիցը` գրելով. — «Ռուսաստանը սկսել է հավելյալ դիվանագիտական ջանքեր գործադրել մի իրավիճակում, երբ Եվրոպայի ամենադժվար հանգուցալուծվող հակամարտություններից մեկը [լայնածավալ] պատերազմի վերաճելու շեմին է»:

Հպանցիկ կերպով նկարագրելով ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունները` թերթի թղթակիցը հատուկ ընդգծում է այն հանգամանքը, որ հայկական և ադրբեջանական կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք բերեցին Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ, չնայած այն իրողությանը, որ գոյություն ունի խնդրով զբաղվող Մինսկի խումբ:

Financial Times-ը այս առթիվ մեջբերում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեի խոսքը․ — «Ինձ մեծապես զարմացրեց այն զգալի ժամանակահատվածը, որ պահանջվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներից պարզապես հավաքվելու համար»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում ամերիկյան ներգրավվածությանը, ապա Վաշինգտոնում նման քայլի դիմելու մեծ ցանկություն չունեն», — վկայակոչելով Միացյալ Նահանգները ներկայացնող դիվանագետների հետ մասնավոր զրույցները` նշում է Financial Times-ի թղթակիցը: Ամերիկացի դիվանագետներից մեկը թերթին խոստովանել է, որ Վաշինգտոնում ապրիլի 2-ին չեն ունեցել անգամ Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների արբանյակային պատկերը: «Պարզվեց, որ այդ տարածաշրջանը դիտարկող ամերիկյան բոլոր արբանյակները հետևում են կամ Սիրիային, կամ էլ Ուկրաինային», — գրում է Financial Times-ը:

«Ո՞վ է հաղթել հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում»․ այս հարցի պատասխանն է փորձում գտնել Eurasianet.org կայքի Թբիլիսիի թղթակից Ռոբին Ֆորեսթյեր-Ուոքերը: «Արտասահմանցի լրագրողներից շատերը կարողացան առանց խոչընդոտների և արագորեն Հայաստանի տարածքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և ժամանելուն պես հավատարմագրվել Ստեփանակերտում», — գրում է Eurasianet–ը՝ հավելելով․ — «Տեղացի պաշտոնյաները քաղաքի կենտրոնական հյուրանոցում ամենօրյա մամուլի ասուլիսներ էին անցկացնում` [լրագրողներին] նաև հարցուպատասխանի հնարավորություն ընձեռելով: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը իր շարժական կայանը ազատորեն տրամադրում էր ուղիղ կապ հաստատելու անհրաժեշտություն ունեցող այլ լրագրողների ևս: Բացի այդ, լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն էր տրված քաղաքացիական մեքենաներով մեկնել ճակատային գիծ»:

 

Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan