ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններր, քաղաքական ուժերը մտել են նախընտրական հորձանուտ, որի ընթացքում իրար նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականությունն ու անհարկի զրպարտանքները մտահոգում են աշխարհասփյուռ հայությանը։ Մենք չենք կարող չմտահոգվել Արցախի եւ Հայաստանի հանդեպ առկա սպառնալիքների ու մրտահարավերների պարագայում սթափության եւ ողջախոհության կոչ չհնչեցնելու։
Մենք հավատում ենք հայ ժաղովրդի նոր զարթոնքին, Նիկոլ Փաշինյանի ազնիվ նկրտումներին։ Ակնհայտ է, որ սիրո եւ համերաշխության հողափոխությունից հետո հայ ժողովուրդը զգաց ազատության շունչը, որից տարիներ շարունակ զրկված էր։ Կոչ ենք անում քազաքական ուժերին այս ընտրություններին ժողովրդի մեջ չսերմանել ավելորդ անտագոնիզմ։
Մենք ողջունում եւ սատարում ենք ՀՀ ոստիկանության վճռականությունը եւ որդեգրած ռազմավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարի եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։
Գալիք ընտրությունները վճռորոշ կլինեն մեր երկրի զարգացման ու ժողովրդավարության ամրապնդման գործում, աշխարհի հետ հետագա հարաբերություններն առավել ազգանպաստ դիրքերից կառուցելու առումով։ Մենք ակտիվ համագործակցում ենք եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու եւ դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցչությունների հետ եւ եւ ունենք համապատասխան վճռականություն եւ կամք ապահովելու ազատ, արդար ընտրություններ։
Գնդապետ Գ. Սարգսյան