Միջնորդելու ենք՝ գրավով ազատ արձակել Արա Բուդաղյանին. Հայկ Ալումյան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:
«Հիմա պատրաստվում ենք Վերաքննիչի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան, նաեւ միջնորդություն ենք ներկայացնելու գրավի դիմաց ազատ արձակել Արա Բուդաղյանին: Առանձնապես հույսեր չենք կապում Վճռաբեկ դատարանի հետ, մեր նպատակն է ներպետական ատյանները սպառել, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան»,-ասաց նա:
Մանրամասները՝news.am-ում
