Միլենան ուժեղ աղջիկ է , պետք է որ հաղթահարի
Ամուսնու կովամից հրազենային վնասվածք ստացած Միլենայի և երեխայի առողջության մասին Fnews.am -ը տեղեկատվություն ստացավ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնից. << Միլենան ուժեղ աղջիկ է , պետք է որ հաղթահարի: Մենք նրան հսկողության տակ ենք պահում և դուրս գրվելու մասին դեռ վաղ է խոսել, քանի որ նա պետք է լիովին կազդուրվի: Սակայն չգիտենք, թե կատարվածը ինչ հետք կթողնի հետագայում նրա առողջության վրա >> :
Հիշեցնենք, որ երեխան ևս գտնվում է հիվանդանոցում: Նա ծնվել է որոշակի խնդիրներով:
Աննա Առաքելյան
