Մին-Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով Երեւան ժամանած կնոջ մոտից գողացել են 70.000 ԱՄՆ դոլար
«Զվարթնոց» օդանավակայան ժամանած կինը հայտնաբերել է, որ իր պայուսակից զգալի գումար է անհետացել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մին-Վոդի-Երևան չվերթով Երեւան ժամանած կինը ոստիկաններին հայտնել է, որ ժամանման սրահի սահմանապահ գոտու մոտ հայտնաբերել է, որ անհայտ անձն իր ձեռքի պայուսակի միջից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 70.000 ԱՄՆ դոլար։
