Մինչեվ 16 տարեկան երեխային կենսաչափական անձնագիր տրամադրելու կարգը
Մինչեվ 16 տարեկան երեխային կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելու համար նրա ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ:
Մինչև 16 տարեկան երեխային հին նմուշի անձնագիր տրամադրելու համար անձնագրային ծառայությունում դիմումը անձամբ պետք է ներկայացնի նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ կամ հոգաբարձու):
Ի տարբերություն հին նմուշի անձնագրի մինչև 16 տարեկան երեխային կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելիս եթե ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հին նմուշի անձնագիր տրամադրելիս երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում:
Կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր տրամադրելիս երեխան պետք է ներկայանա անձնագրային ծառայություն, որպեսզի լուսանկարահանումն իրականացվի տեղում՝ անձնագիր ստանալու դիմում ներկայացնելու հետ միաժամանակ:
Մնացական Բիչախչյան
