Մինչև շաբաթվա վերջ եղանակը խոստանում է կայուն նկարագիրը պահպանել
Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների՝ մեր հանրապետությունում նոյեմբերի 13-ից 15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին և 17-ին՝ օրվա երկրորդ կեսին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Արևելյան`ժ քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:
Օդի ջերմաստիճանը 16-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:
Իսկ առաջիկա օրը՝ նոյեմբերի 13-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -3...-8, ցերեկը՝ +7...+12, նախալեռներում գիշերը` 0...+2, ցերեկը՝ +11...+14, Արարատյան դաշտում գիշերը` -4...+1, ցերեկը՝ +14...+16, Սյունիքի հովիտներում գիշերը` 0...+5, ցերեկը՝ +12...+17, Արցախում գիշերը՝ 0 ... +3, ցերեկը՝ +10 ... +14 աստիճան:
Նոյեմբերի 13-ից 15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ին և 17-ին էական տեղումներ չեն սպասում:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերն սպասվում է -1..+1, ցերեկը` +14...+16, առաջիկա երեկոյան և վաղը երեկոյան՝ +5... +7:
