ՄԻՊ-ի հարցը չի քննարկվել
«Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստին Մարդու իրավունքների պաշտպանի հարցը չի քննարկվել:Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտին լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել: Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի, որպեսզի հանձնաժողովներից մեկին լիազորի առաջադրելու թեկնածուին,- ասաց նա:
