1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՄԻՊ-ը՝ Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների մասին

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.

Կրկին վերահաստատում եմ հունվարի 15-ի առավոտյան արված հրապարակային պնդումս առ այն, որ միջազգային իրավունքի, Հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համապատասխան՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի կողմից: Կրկնում եմ նաև ավելի վաղ արված այն պնդումս, որ ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին ՀՀ Գլխավոր դատախազի գրավոր պահանջով: Ընդ որում, իրավական ճիշտ եզրույթն ու կարգավորումը ոչ թե արտահանձնումը կամ հանձնումն է, այլ փոխանցումը:
Ոստիկանությունը պետք է հանրությանը պատշաճ ներկայացնի և մանրամասն հիմնավորի իր կողմից երեկ կատարված գործողությունները, իսկ մենք բոլոր դրվագներով ոստիկանությանը կներկայացնենք մեր հարցապնդումները և կհրապարակենք արդյունքներն ու մեր վերջնական գնահատականները: Մինչ այդ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում խաղաղ հավաքների ընթացքում օրինապաշտ ցանկացած քաղաքացու ոստիկանության անհիմն բերման ենթարկելու կապակցությամբ: Հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ:
Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում: Նշված անձինք ենթակա էին հեռացման հավաքի անցկացման վայրից, քանի որ Ոստիկանության պարտականությունն է ոչ միայն պահպանել հասարակական անվտանգությունը և կարգը, այլև աջակցել հավաքի անցկացմանը և պաշտպանել հավաքի մասնակիցների իրավունքները:
Հասկանալով և կիսելով մեր համաքաղաքացիների ցավը, վրդովմունքը և շատ դեպքերում արդարացի դժգոհությունը՝ միաժամանակ հիշեցնում եմ, որ ցանկացած հակաիրավական գործողություն կարող է, ըստ օրենքի, արժանանալ պետական մարմինների համաչափ արձագանքին:
Հատուկ անհանգստությամբ տեղեկացա նաև, որ գիշերն, ի թիվս այլ քաղաքացիական ակտիվիստների, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, ինչն առաջին իսկ հայացքից տարակուսելի է թվում: Ակնկալում եմ ոստիկանության արժանահավատ հիմնավորումները և համապատասխան քայլերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախկինում նշել ենք և այժմ էլ կրկնում ենք, որ անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
Երեկ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Խզմալյանը, Կարեն Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Դվին Իսանյանսը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը տարվել են ոստիկանության բաժիններ: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարը և արագ արձագանքման աշխատակիցները գիշերը՝ մինչև ժամը 03:40-ը, այցելել են Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի և Գյումրիի ոստիկանության բաժիններ և հանդիպել բերման ենթարկված քաղաքացիների հետ: Իմ ներկայացուցիչների այցերը և մուտքը ոստիկանություն հիմնականում եղել են անարգել՝ բացառությամբ Գյումրու ոստիկանության բաժնի, որտեղ խոչընդոտվել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը բերման ենթարկվածների հետ: Նմանատիպ խոչընդոտներն անթույլատրելի են և չեն նպաստում ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը:
Ոստիկանությանը դարձյալ հորդորում եմ հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից: Ոստիկանությունը պետք է զերծ մնա մարդկանց իրավունքների իրավաչափ իրացման ցանկացած խոչընդոտից: Հավաքը համարվում է խաղաղ, քանի դեռ առկա չեն համոզիչ և ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ այն անձինք, ովքեր կազմակերպել կամ մասնակցում են համապատասխան հավաքին, անձամբ կկիրառեն, կոչ կանեն կամ կհրահրեն անմիջական բռնություն: Ընդ որում, բռնություն կիրառելու մտադրության ապացուցման բեռը կրում է պետությունը:

Իմ զորակցությունն եմ հայտնում երեկ քաղաքացիների և ոստիկանության բախումների հետևանքով բոլոր տուժածներին և մաղթում առողջության շուտափույթ վերականգնում:

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan