Միքայել Համբարձումյան.Զինված խմբի ֆինանսավորողը հայտնի է
ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով, զինված խմբի գործով այսօր անցնում է 33 անձ, որից 25-ն այս պահին գտնվում է կալանքի տակ։
Համբարձումյանը նշեց, որ գործով չկա մեկ անձ, որ այս պահին հետախուզվում է։ «Հայտնի է նաև խմբի ֆինանսավորողը», - ասաց ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալը՝ նշելով, որ նա Հայաստանից է և այս պահին ազատության մեջ է։
Համբարձումյանը նշեց, որ խումբը ձևավորվել է 2015 թվականի մայիս ամսին, իսկ ԱԱԾ-ի տեսադաշտում է հայտնվել սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին։
«Գործով ստացված տվյալների համաձայն, խումբը գործելու էր նոյեմբեր ամսին հաջորդող Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանի օրերի ընթացքում։ Հանցագործության նախապատրաստումը գտնվում էր ավարտական փուլում», - ասաց համբարձումյանը։
ԱԱԾ քննչական ծառայության պետի նաև նշեց, որ խմբի նպատակն էր՝ «բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնելը»։
