Միքայելի դասընկերները ողբում էին, որ ծննդյան օրը նրան հողին են հանձնելու.VIDEO
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ զոհված զինծառայող Միքայել Թորոսյանի հոգեհանգիստը: Այնտեղ էին եկել նրա մանկության ընկերները, դասընկերնեը: Միքայելի դասղեկ Մարիետա Սիմոնյանը, Fnews.am-ի հետ զրույցում, խորը կսկիծով ասաց, որ վաղը Միքայելի ծնունդն է. «Մենք դպրոցում պարտադիր նրա ծնունդը նշում էինք, քանի որ Միքայելն ու իր դասընեկերուհին նույն օրն են ծնվել: Այսօր բոլոր դասարանցիները եկել են այստեղ, նրանք ողբում էին, որ ծննդյան օրը նրա թաղման օրն է»,-ասաց դասղեկը: Տիկինը խոսելով Միքայելի մասին ասաց. «Ես ցնցված եմ, չեմ կարողանում պատկերացնել մի պահ, որ Միքայելը մեզ հետ չէ: Ես այսօր հպարտ եմ, որ այսպիսի աշակերտ եմ ունեցել, բայց եւ խորը ցավ եմ ապրում, որ այսպիսի աշակերտ եմ կորցրել»: Դասղեկն ասում է, որ Միքայելը առաջատար աշակերտ էր. իր բնավորությամբ, ու իր վարմունքով բոլորից տարբերվում էր. «Պատահական չէր այսպիսի զոհողությունը հայրենիքի համար, բայց ցավում եմ, որ այս կարգի երիտասարդներ ենք մենք կորցնում»:
