Միքայելը միշտ մեր թիկունքին կանգնած էր
«Միքայելը միշտ մեր թիկունքին կանգնած էր, նրան մի բան ասեինք միանգամից անում էր ու միշտ օգնության ձեռք մեկնում: Շատ դժվար է նրա մասին անցյլաով խոսել, ուղղակի ինչպես միշտ նա այնպես արեց, որ իր մասին հպարտությամբ խոսենք և ասենք, որ նա մեր ընկերն է, ընկերը չէ ախպերը»,-Fnews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելի ընկերներից մեկը՝ Վրույր Մաթեւոսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Միքայլեի հետ ընդամենը երկու տարվա ընկերներ են եղել. «Ընդհանուր ծանոթներ էինք, ինձ նրա մոտ գրավեց իր յուրահատուկ հումորը և անկեղծությունը»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 12-ին`, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
