Միսակ Մարտիրոսյանի գործով դատական նիստը չկայացավ. մահացել էր ամբաստանյալներից մեկի եղբայրը
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր տեղի չունեցավ:
Ինչպես կողմերին տեղեկացրեց նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը, դատարանը գրություն էր ստացել ամբաստանյալ Նարեկ Գասպարյանի պաշտպան Ռուբեն Բալաբանյանից, ըստ որի՝ ամբաստանյալի 45-ամյա եղբայրը մահացել է:
Պաշտպանը խնդրել է դատարանից իր պաշտպանյալին կարճատև մեկնում թույլ տալ՝ սգո արարողություններին մասնակցելու համար:
Դատարանն ամբաստանյալին տրամադրել է 4 օրյա կարճատև մեկնում:
