«Միտցուբիշի Պաջերո»-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի դարպասին
Հունվարի 25-ին, ժամը 16.28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 34 ZR 718 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի թիվ 4 տան ավտոտնակի դարպասին: Ավտոմեքենայի ուղևոր Լ. Մ.-ն (ծնվ. 1980թ.) տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առղջական վիճակը գնահատել են բավարար:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենան հոսանքազրկվել է. վառելիքի արտահոսք չի եղել:
