«Միթսուբիշին» ընկնելով սահքի մեջ, դուրս է եկել երթեւեկելի մասից և բախվել ծառին
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Երեւանյան խճուղում, ընկնելով սահքի մեջ, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
