Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Օդեսսայի նահանգապետ
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշանակվել է Օդեսսայի նահանգապետ: Այդ մասին այսօր Օդեսսայում հայտարարել է Ոկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ներկայացնելով նորանշանակ նահանգապետին՝ Պորոշենկոն նրան կոչել է իրենց երկրի «հին ընկեր»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել Պորոշենկոյի կողմից Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհելու մասին:
Սահակաշվիլիի նշանակման մասին հայտարարելով, Պորոշենկոն նաև ընդգծել է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային ու հարկայն, մարմինների թափանցիկ աշխատանքի ապահովումը, քաղաքացիների իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը:
Քաղաքագետները, սակայն, Սահակաշվիլիի այս նշանակմամբ ոգևորված չեն: Նրանք կարծում են, որ դա կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ նախկին նահանգապետը, ով այս շրջանում օլիգարխիկ իշխանություն ուներ կարող է այս քայլը համարել իր շահույթի դեմ ուղղված գործողություն, և դիմել կոնկրետ հակաքայլերի, մինչև անգամ՝ հակամայդան կազմակերպել:
