Մկնդեղ կերած 1-ամյա տղան Վերակենդանացման բաժանմունքում է
Մկնդեղ կերած` էջմիածնցի 1-ամյա փոքրիկի վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնից:
«Երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը բավարար է, վտանգ չկա»,- հայտնեցին հիվանդանոցից:
Նրանց փոխանցմամբ` նախնական տվյալներով, երեխան մկնդեղ է կերել: Փոքրիկի մոր խոսքով` որդին, առանց հսկողության մնալով, դարակից հանել է մկնդեղն ու կերել:
