1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մնում է հուսալ, որ թեժ աշունը ժամանակից շուտ չի վերածվի ցրտաշունչ ձմռան

Ըննդիմության վերջին հանրահավաքը կարծես թե պետք է այն «հաջորդ դասը» լիներ, որի ժամանակ եռյակը վերջապես պետք է գաղտնազերծեր իր մարտավարությունն ու ռազմավարությունը, Բարգավաճ Հայաստանի կարգավիճակին հասնելու ճանապարհին…
Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ազգընտիրները իրենց դասը կարծես թե լավ չէին սովորել: Համենայն դեպս, դատելով հարթակի ներքևում հավաքվածների զրույցներից, մարդիկ փոքր ինչ հիասթափված էին:

Ինչպես և խոստացվել էր, այս անգամ հանրահավաքի գխավոր դերակատարը պետք է լիներ Գագիկ Ծառուկայնը, քանի որ հավաքվածների մեծ մասը, բառացիորեն կամ փոխաբերական իմաստով, նրա անունով էին երդվում: Ճիշտ է, չար լեզուներն ու տեսախցիկներն ասում են, որ Ծառուկյանը, մարդկանց հանրահավաք հրավիրելիս, որոշ ընտրական տեխնոլոգիաներ է կիրառել՝ սակայն դա չի փոխում այն փաստը, որ հրապարակի մեծամասնությունը հենց նրա մարդիկ էին:

Իհարկե, առաջնորդի սպասված խոսքում արդեն ծանոթ «Այսօր ես ձեր կողքին եմ...» կրկներգը, ինչպես միշտ, ոգևորիչ ազդեցություն գործեց Ազատության հրապարակի վրա, թեև անգամ հեռվում կանգնածները Ծառուկյանին իրենց աչքով արդեն տեսել էին: Բայց առյուծասեր դյուցազնի մյուս մտքերը բավականին հախուռն էին և դժվար ըմբռնելի:
Ճշմարտության առջև չմեղանչելու համար հարկ է նշել, որ որոշ դրական տեղաշարժ, այնուամենայնիվ առկա էր, ինչի շնորհիվ էլ ժողովրդական ընգվզման այս ակցիան բավականին լավ արտասահմանյան մամուլ ստացավ: Շատ լրատվամիջոցներ նշում էին, որ հանրահավաքի բազմամարդ լինելու պարագան, թերևս,նման դեպքերում ամենակարևոր գործոններից մեկն է:
Չնայած այն հանգամանքի, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի խոստովանմամբ, մինչև վերջին պահը եռյակի կուսակցությունները չէին համաձայնեցրել ճանապարհային քարտեզ կոչվածը, նման մի բան ժողովրդին այնուամենայնիվ ներկայացվեց: Ճիշտ է, պարզվեց, որ լուսավոր ապագայի փոխարեն այդ քարտեզը առայժմ տանում է դեպի Հայաստանի մարզերը, ուր ընդդիմությունը պատրաստվում է մշտական գործող շտաբներ ստեղծել բոլոր բնակավայրերում՝ բոլոր ցանկացողների համար: Դա, իհարկե, անհրաժեշտ քայլ է, հատկապես հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը:

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, որի անհրաժեշտության հետ համաձայն են եռյակի բոլոր անդամները, ապա չնայած նման պահանջ հայտարարվելուն, պարզվեց, որ այն «հիմա»-ի համար չէր: Այ, եթե իշխանությունը չհրաժարվի մեծամասնական ընտրակարգից և արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնի.. Իսկ մինչ այդ՝ ոչ մի նսացույց: Որովհետև՝ մենք մայդանների կողմնակից չենք, իսկ Բարգավաճ Հայաստանը ոչ մի ներքին թշնամի չունի: Ի դեպ, նմակ կարծիքի են նաև իշխանականները: Ասենք, Էդուարդ Շարմազանովի կարծիքով,Բարգավաճը ընդդիմություն չէ, չի էլ պատրաստվում դառնալ, այլ ընդամենը՝ այլընտրանք է:

Ընդանուր առմամբ, մայդանամերժ հարթակում տիրում էր բարեհոգի, մարդասիրական մթնոլորտ: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան ջերմ խոսքեր ասաց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին, որ լրիվ մոռացնել տվեց երդվյալ արևմտամետի իր երբեմնի համբավը: Պարզվեց, որ հայրենի ընդդիմությունը դրսում ևս ոչ մի թշնամի չունի: Եվ ինչպես կարող էր այլ կերպ լինել, հաշվի առնելով Ծառուկյանի ռուսամետ կեցվածքը, «Մեծ եղբոր» հետ ունեցած գործնական և անձնական բարեկամական կապերը: Դե իսկ Պապիի այն հայտարարությունը, թե Հայաստանը նույնիսկ ԵՏՄ կազմում կարող է դառնալ իրավական և ժողովրդական երկիր, ուղղակի ֆանտաստիկ դիվանագիտության ոլորտից էր:

Մեղրի տակառը մի փոքր դառնացրեց «Ժառանգության» առաջնորդը, ով որոշեց աղբը տնից հանել և խոստովանեց ներքին անհամաձայնությունների փաստը: Րաֆֆի Հովհաննիսյանը չթաքցրեց, որ իրենք դեմ են ԵՏՄ-ին, սակայն դառը հաբը քաղցրացնելու նպատակով հայտարարեց, որ արևմուտքն էլ բարի պտուղ չէ, և ընդանրապես՝ բոլորն ՝էլ նույն բանն են:
Հանրահավաքի տրամաբանական վերջնակորդն այնուամենայնիվ պատկանում էր հարթակային պայքարի առաջամարտիկ Լևոն Տեր-Պետրոսյանին: Սկզբում նա հորդորեց հավաքվածներին խոստովանոլ, որ նրանք հավատում են իր կուսակցությանը, իսկ «այո» պատասխանը լսելով, գոհունակությամբ հայտարարեց, որ հենց դա էր «մեր պատասխանը Չեմբերլենին»:

Թե ինչ կապ ունի այս ամենի հետ Չեմբերլենը, հասու չեղավ անգամ հանրահավաքի առավել ուսյալ հատվածին, սակայն մի բան պարզ էր: Ժողովրդին անթաքույց ասվեց, որ նրա փոխարեն լայնաճակատ այրերը կմտածեն և կվճռեն: Կամ էլ՝ բուռն գործունեության պատրանք կստեղծեն: Իսկ թե ինչ կլինի այս ամենի վերջը՝ կարծես իրենք՝ եռյակականներն էլ առայժմ չեն պատկերացնում: Ինչպես սիրում էր ասել ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխաիլ Գորբաչովը՝ գործընթացը մեկնարկեց: Մնում է հուսալ, որ թեժ աշունը ժամանակից շուտ չի վերածվի ցրտաշունչ ձմռան, իսկ ընդդիմության բռնած՝ միասնական պայքարի ճանապարհը առանց կորուստների կլինի և չի ավարտվի քաղաքական փակուղիներով:

 

Կարապետ  Մարգարյան

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan